Վերնիսաժի ստեղծագործողները հանդես էին գալիս որպես ըմբոստ, նորարար արվեստագետներ, ովքեր դեմ էին սովետական սահմանափակումներին, դեմ էին ակադեմիական կանոնիկությանը և այլ կերպ էին փորձում ներկայանալ: Օպերային կից տարածքում` Սարյանի այգի, ձևավորվում է արվեստային նոր, ազատ ու ավելի հետաքրքիր միջավայար: 1993թ.-ին ստեղծվեց նոր Վերնիսաժը, որն իր մեջ ներառում էր նաև «քրչի շուկան»: Սա, փաստորեն, արդեն «իսկական վերնիսաժ» չէր, քանի որ միայն նկարչությանը չէր առնչվում: