Հայագիտությունը հիմնականում դոփում է տեղում (չնայած ես ևս հայագիտության մի ներկայացուցիչ եմ) և հաճախ է պատահում, երբ փաստերի սղության կամ բացակայության դեպքում զանազան տեսական կառույցներ, խնդիրներ դոփում են նույն տեղում և ունենում ենք հետևյալ արդյունքը.
451թ. մայիսի 26-ի երեկոյան Սասանյան գերակշիռ ուժերի և հայկական սահմանափակ թվով բանակների միջև տեղի է ունենում մի որոշիչ ճակատամարտ, որն ավարտվում է այն տեսարանով, երբ Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը, խրվում թշնամու ուժերի մեջ. ստեղծվում է իրարանցում, սակայն ինքն էլ հերոսաբար զոհվում է: Սրանից հետո պարսիկները հրաժարվում են հայոց մեջ իրենց գաղափարախոսությունը տարածելու մտքից:
Մինչև 1980-ականների վերջը հայագիտությունը հենց այս դիրքերի վրա է կանգնած եղել, իսկ դրանից հետո որևէ ուսումնասիրություն չի եղել, որը կհերքեր կամ կհաստատեր այս թեզը: