Քաղցկեղի բջջի կենսաբանության մեջ մեծ նշանակություն ունի մուտացիաների դերը, որն ընկած է այդ բջիջների առաջացման հիմքում: Քաղցկեղային հիվանդությունների զգալի մասը սովորաբար հայտնաբերվում են ուշ փուլում, և քաղցկեղի բջիջները կարողանում են դիմադրել քիմիական թերապիային: Գոյություն ունեն որոշ գեներ, որոնք հավասարակշռություն են ապահովում բջիջների մահվան և գոյացման միջև: Երբ այդ հավասարակշռությունը խախտվում է, առաջանում են չարորակ նորագոյացություններ, որոնց աճը և տարածումն օրգանիզմով կառավարելի չէ:
Քաղցկեղի առաջացման գործոնները լինում են ֆիզիկական, քիմիական և կենսաբանական: Այս գործոնները բերում են մուտացիաների՝ բջջում ժառանգական նյութի փոփոխությունների: Ֆիզիկական գործոններն են, օրինակ, իոնացնող ճառագայթումը, ուլտրամանուշակագույն ճառագայթները, ճառագայթող նյութերի ազդեցությունը, կարճալիք ճառագայթները: Քիմիական գործոնների շարքում են այն միացությունները, որոնք մուտացիաների են բերում բջիջները, և դառնում են կանցերոգեն (քաղցկեղածին):
Բջջի փոխակերպման մեջ մեծ դեր է խաղում մուտացիայի կուտակումը, որը տեղի է ունենում տարիների ընթացքում: Քիմիական գործոնների դասին է պատկանում նաև բենզապիլեն գոյակցությունը, որը գոյանում է ծխախոտի օգտագործումից: Որոշ նյութեր, իրենց հերթին, միջնորդված են ազդում քաղցկեղի առաջացման վրա՝ ջրի, շրջակա միջավայրի ռադիոլիզի և այլ երևույթների միջոցով:
Կենսաբանական գործոնների շարքին պատկանում են վիրուսները, օրինակ՝ ռետրովիրուսները, որոնք ևս կարող են բերել մուտացիաների: Իսկ, օրինակ, հեպատիտի C-ի վիրուսը բերում է լյարդի քայքայմանը, որն իր հերթին դրդում է բջիջների բազմացմանը և փոփոխությանը: