Play Video
Զբոսաշրջության պրոդուկտների զարգացումը | Արփի Ումեդյան

Զբոսաշրջության պրոդուկտ համարվում է այն ծառայությունը կամ ֆիզիկական օբյեկտը, որն ուղղված է զբոսաշրջիկի ժամանցը կազմակերպելուն: Զբոսաշրջության պրոդուկտները մի քանի փուլ են անցնում, որոնցից առաջինը գաղափարների հետազոտությունն է: Այս ընթացքում մասնագետների խումբը պրոդուկտների գաղափարներ է ուսումնասիրում, որի արդյունքում ընտրվում են գաղափարներ, որոնք օգտակար և հետաքրքիր են զբոսաշրջիկի համար: Ընտրվելուց հետո գաղափարները SWOT վերլուծություն են անցնում, որի ընթացքում հաշվարկվում են պրոդուկտի առավելությունները, թերություններն ու ռիսկերը:
Հաջորդ փուլի ընթացքում որոշվում է գաղափարի բնութագիրը, իրականացման վայրը, շուկայի չափերը: Կոնցեպտի մշակումից հետո անցում է կատարվում դեպի ֆինանսական աղբյուրներ փնտրելու փուլ:
Զբոսաշրջային պրոդուկտի համար շատ կարևոր են հասանելիությունը և օժանդակ ծառայությունները: Այս պրոդուկտներն ամնիջականորեն ազդում են տնտեսական աճի վրա, քանի որ ներդրման հնարավորություն են ստեղծում:
Գաղափարի մշակումից հետո հաջորդ փուլն անձնակազմի ընտրումն ու նրանց կարողությունների ձևավորումն է:
Պրոդուկտի կառավարման կառուցվածքը ևս կարևոր բաղադրիչ է, քանի որ այն ապահովում է ամբողջ նախագծի արդյունավետությունը:
Զբոսաշրջության պրոդուկտների ստեղծման նախավերջին փուլը մարկետինգային ռազմավարության փուլն է, որի ընթացքում կարևոր է մշակել մի քանի տարվա ռազմավարություն և բյուջե նախատեսել այն իրականացնելու համար:
Վերջին փուլն իրագործման՝ իմպլեմենտացիոն փուլն է, որի ընթացքում պրոդուկտն իր վերջնական տեսքին է գալիս, հստակեցվում են իրականացման ժամկետները, անձնակազմն ու բոլոր ռազմավարությունները:

***
Զբոսաշրջային պրոդուկտի զարգացման համար մշակման փուլում պետք է հաշվի առնել , որ պրոդուկտը պիտի նախատեսված լինի երկարաժամկետ օգտագործման համար և կայուն լինի:

Դիտեք նաև՝

Search