Play Video
Մեդիագրագիտության դասավանդման կարևորությունը | Տաթև Արշակյան

21-րդ դարում տեղեկատվական հասարակության զարգացման և աշխարհում մեդիայի դերի բարձրացման հետ մեկտեղ առաջ է գալիս մեդիան ճիշտ օգտագործելու և մեդիայում ճիշտ կողմնորոշվելու կարողությունների ամբողջությունը՝ մեդիագրագիտությունը, ինչն այսօր հրատապ խնդիր է։ Կան տարբեր ծրագրեր՝ հեռուստանախագծեր, ոչ ֆորմալ կրթական հարթակներում իրականացվող նախագծեր, որոնց միջոցով ուսուցանվում է մեդիագրագիտությունը, սակայն առավելագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է մեդիագրագիտությունն ինտեգրել դպրոցական կրթության մեջ։

Իդեալական մեդիասպառող և մեդիաստեղծող ձևավորելու ամենաարդյունավետ ճանապարհը ընտանիք-նախադպրոցական հաստատություն-դպրոց-բուհ-աշխատաշուկա-ընտանիք շղթայի մեթոդն է։ Բայց այս օղակում ամենակարևոր տեղը զբաղեցնում է դպրոցը։ Աշխարհի շատ երկրներում մեդիագրագիտությունն արդեն իսկ ներառված է ուսումնական ծրագրերում և դպրոցներում ակտիվորեն դասավանդվում է՝ թե՛ որպես առանձին առարկա, թե՛ որպես այլ առարկաների մաս։ ՀՀ-ում նոր կրթական չափորոշիչներով՝ մեդիագրագիտությունն ընդգրկված է հասարակագիտություն առարկայի շրջանակում։

Դիտեք նաև՝

Search