Play Video
Անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը․ պետության պատասխանատվությու՞ն, թե՞ բարի կամք | Խիմենա Լոնդոնյո

1974 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ընդունված բանաձևը նշում է, որ «զինված հակամարտություններում անհայտ կորած հարազատների ճակատագրերի մասին իմանալու ցանկությունը հիմնարար մարդասիրական պահանջ է»:

Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի նախկին հանձնաժողովը և ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան վերահաստատել են «զինված հակամարտության հետևանքով անհայտ կորած հարազատների ճակատագրերի վերաբերյալ տեղեկություն ստանալու ընտանիքների իրավունքը»: Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժման Միջազգային Համաժողովը տարբեր առիթներով նաև ընդունել է բանաձևեր՝ ընդգծելով զինված հակամարտության պայմաններում իրենց հարազատների ճակատագրերի վերաբերյալ ընտանիքների տեղեկացված լինելու իրավունքը: Հաշվի առնելով իրազեկված լինելու իրավունքը, ինչպես նաև այն, որ սա հակամարտող կողմերին պաշտպանող սկզբունք է, երբ այն անդրադառնում է անհայտ կորած անձանց խնդրին, այժմ ես կխոսեմ թե ինչ է ասում Միջազգային մարդասիրական իրավունքը (ՄՄԻ) պարտավորությունների մասին: Ավելի պարզ բառերով ասած, մենք կարող ենք ասել, որ համաձայն Միջազգային մարդասիրական իրավունքի, գոյություն ունեն երկու գլխավոր պարտավորություններ՝

1- կանխել մարդկանց անհետացումը,

2- ճշտել նրանց ճակատագիրը և գտնվելու վայրը:

Հասկանալու համար, թե որ պարտավորությունն է կանխում մարդկանց անհայտ կորելը, թույլ տվեք ինձ բերել մի քանի կոնկրետ օրինակ այն մասին, թե այս առումով ինչ է ասում Միջազգային մարդասիրական իրավունքը: Օրինակ, Միջազգային մարդասիրական իրավունքում դուք կգտնեք դրույթ, որում ասվում է, որ զինված հակամարտության կողմերը պետք է տրամադրեն նույնականացման միջոցներ իրենց զինված ուժերի կամ զինյալ խմբերի համար, ինչպիսին են անձը հաստատող հայտանիշները կամ սկավառակները: Ըստ ՄՄԻ-ի, կարևոր է նաև երաշխավորել ռիսկային գոտում գտնվող մարդկանց, ինչպիսիք են օրինակ երեխաները, վիրավորները և հիվանդները, ծերերը, հաշմանդամները, ազատազրկվածները և կալանավայրերում գտնվողները, հաշվառված լինելը: Այն նաև նախատեսում է մահացածների կամ նրանց մասունքների տնօրինումը և դրանց վերաբերյալ ողջ տեղեկատվության անցկացումը հաշվառման մատյաններ, ինչպես նաև մահվան վկայականների հանձնումը համապատասխան ընթացակարգով:

Այս միջոցառումներին հետևելը զինված հակամարտության ժամանակ կկանխի մարդկանց անհետացումը:

Անհայտ կորածների ճակատագրերը և գտնվելու վայրերը պարզելու պարտավորությունը ենթադրում է հիմնականում երկու բան. առաջին՝ հակամարտ կողմերը պարտավոր են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ հաշվառման վերցնելու անհայտ կորած համարվող անձանց, և տրամադրել ցանկացած տեղեկատվություն նրանց ճակատագրերի վերաբերյալ: Իսկ պարտավորությունները, որոնք առնչվում են մահացածների թաղման կազմակերպչական աշխատանքներին, ենթադրում են, որ զինված հակամարտության կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները գրանցելու մարդկային մասունքների վերաբերյալ առկա տեղեկատվությունը, ինչպես նաև նշելու թաղման վայրերը: Այս պարտավորություններն ու դրանց ուղղությամբ ձեռնարկված միջոցները կերաշխավորեն զինված հակամարտության ժամանակ անհայտ կորած անձանց թվի նվազեցումը և նրանց ճակատագրերի ու գտնվելու վայրերի բացահայտումը: Ի վերջո, ես կցանկանայի նշել, որ համաձայն Միջազգային մարդասիրական իրավունքի, գոյություն ունի սովորութային միջազգային մարդասիրական իրավունքի մի կանոն, ըստ որի անձանց բռնի անհետացումն արգելվում է:

Դիտեք նաև՝

Search