Play Video

Մշակութային ժառանգությունն առանձնակի կարևորություն ունի համայնքների և հասարակության կյանքում՝ թե էթնիկական ու ազգային և թե միջազգային մակարդակում։ Դրա գիտակցումը միջազգային հանրությանը դրդել է մի շարք կոնվենցիաների, պայմանագրերի և միջազգային այլ կանոնակարգերի միջոցով մշակութային ժառանգությանն առաձնահատուկ ուշադրության արժանացնել և ապահովել դրա պաշտպանությունը, հատկապես՝ պատերազմների ժամանակ։

Ցավոք, Արցախի մշակութային ժառանգությունը թե խաղաղության և թե պատերազմի ժամանակ մշտապես թիրախավորվել է Ադրբեջանի կողմից։ Դա տեղի է ունենում մի շարք ուղղություններով՝ Արցախի քրիստոնեական, գեղագիտական, հնագիտական ժառանգության, պատմական գերեզմանոցների ֆիզիկական ոչնչացմամբ, ինչպես նաև ժառանգության յուրացման քաղաքականության միջոցով՝ փորձելով խաթարել ժառանգության իսկությունն ու ամողջականությունը, ինչը նույնքան կարևոր է, որքան դրա ֆիզիկական անվտանգությունը:

Ինչպես նշվում է «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության» կոնվենցիայում, ժառանգությունը կարևոր է ոչ միայն տվյալ հասարակության, այլև ամբողջ մարդկության համար։ Թիրախավորելով Արցախի մշակութային ժառանգությունը՝ Ադրբեջանը վնաս է հասցնում է ոչ միայն արցախահայերին, այլև աշխարհի մշակութային բազմազանությանը:

Դիտեք նաև՝

Search