Play Video
Անցումային պետականությունը սիներգետիկական տեսանկյունից. Տարոն Սիմոնյան

Առաջանում է շատ մեծ քանակությամբ ազատություն: Այստեղ, իհարկե, պետք է տարանջատել ազատությունը կարգավորումից, որովհետև հնարավոր է, որ դուք իրավական լծակներով կարգավորումներ տաք ողջ հասարակության համար, բայց դրանք չգործեն: Սա յուրահատուկ է գրեթե բոլոր անցումային պետություններին: Նման իրավիճակներում ազատությունը իրավական կարգավորումից տարանջատում ենք: Երբ ասում ենք, որ անցումային պետության մեջ ազատության ավելցուկ կա, նշանակում է, որ հասարակական ներքին կառուցվածքները դեռևս կայացած չեն:

Նման իրավիճակներում հասարակության մի զգալի հատվածը բացարձակ ազատ է դառնում օրենքներից: Սա է կոչվում անցումային և անկայուն հասարակություններում ազատության ավելցուկ, որովհետև հասարակության մի հատվածն իրեն դուրս է համարում այդ օրենքներից:

Ի՞նչ անել կարգ ձևավորելու համար:

Դիտեք նաև՝

Search