Play Video

Շուրջ երկու հազար տարի է, որ հայ ժողովուրդը երկընտրանքի առաջ է կանգնում կողմնորոշման խնդրի շուրջ. արևե՞լք, թե՞ արևմուտք, Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան և այլ տարբեր ուղղություններ: Ամեն անգամ, երբ պատմական տարբեր ժամանակաշրջաններում մենք ստիպված ենք լինում նորից երկընտրանքի առաջ կանգնել, հայտնվում ենք փլուզման շեմին: Լինի քաղաքական փլուզում, տնտեսական փլուզում կամ պետականության կորստի խնդիր:

1918թ.-ի Սարդարապատի ճակատամարտը զուտ հայերի համախմբման արդյունքն էր: Պահ էր ստեղծվել, երբ ոչ մի ուժ չէր կարող օգնել քեզ և փոքրաթիվ ուժերով, շատ վատ զինված մարդիկ կարողացան միավորվել և փրկել երկիրը: Եվ հենց Սարդարապատի արդյունքում էր, որ մենք ունեցանք մեր առաջին Հանրապետությունը:

Նույնն էր 1988թ.-ի պարագայում: Այստեղ կարևորելի են ներքին համախմբումն ու ընդհանուր գաղափարի առկայությունը:

Դիտեք նաև՝

Search