Play Video
Հայաստանի էկոլոգիապես կայուն զարգացումը | Իլյա Լալազարյան

1973թ. Դանիայի էներգիայի 100%-ը ստացվում էր հանածո վառելիքից, իսկ այսօր Կոպենհագենը համարվում է աշխարհի ամենականաչ քաղաքը: 2025թ. քաղաքն իր արտանետումները կհավասարեցնի զրոյին, թեև նախատեսվում է բնակչության 20%-անոց աճ: Էկոլոգիապես կայուն գործելակերպը տարածվել է քաղաքի կյանքի բոլոր ոլորտներում՝ սկսած հարմարավետ հեծանվուղիներից, մինչև էկոլոգիապես կայուն շինությունների կառուցում, որոնք կառուցված են համապատասխան շինանյութից, ունեն արևային կայաններ, անձրևաջրի հավաքման համակարգեր, այգի-կտուրներ և այլն:

Հայաստանում կայուն զարգացման ոլորտում աշխատող Climate Uturn բնապահպանական կազմակերպության ծրագիրը երիտասարդների համար հնարավորություն է ստեղծում էկոլոգիական նախագծեր իրականացնելու՝ նախապես օժտելով համապատասխան գիտելիքներով: Climate Uturn-ի առաքելությունը ոլորտի միջազգային փորձը տեղայնացնելն է Հայաստանում և այն Հայաստանի համայնքներում կիրառելը:

Դիտեք նաև՝

Search