Որոշ տեսաբաններ գտնում են, որ սուրոգատ մայրը կարող է մինչև ունենալու պահը որոշել ու հրաժարվել երեխային տրամադրել կենսաբանական ծնողներին, բայց եթե իրականում այդպես լինի, բժշկական տեսանկունից կստացվի, որ այս խնդիրն իրեն սպառել է, քանի որ սուրոգատ մայրությունն ընդունվեց զուտ նրա համար, որպեսզի կարգավորվի չբերության խնդիրը հասարակության մեջ: Աշխարհում կանանց մոտ չբերության առավելագույն տոկոսը կազմում է 15%, իսկ, ըստ վերջին տվյալների, մեզանում՝ շուրջ 18 %: Բժշկությունն արհեստական բեղմնավորումից հետո գտավ մի երկրորդ ճանապարհ՝ հաղթահարելու չբերության խնդիրը:
Դիտարկելով հարցի էթիկական կողմը՝ որոշ բարոյագետներ գտնում են, որ սա մարմնավաճառության ինչ-որ տարատեսակ կարելի է դիտարկել, կամ որոշ կանանց կարող են թրաֆիքինգի ենթարկել՝ ստիպելով, որպեսզի նրանց գնան դեպի դա: Մինչև 2012թ. մեզ մոտ օրենքում նույնիսկ որոշակի փոփոխություններ արեցին, որովհետև ցանկացած ազգի ներկայացուցիչ կարող էր դիմել հայ կնոջ օգնությանը՝ որպես սուրոգատ մոր, քանի որ մեզ մոտ բավականին էժան է, մոտավորապես 25-30.000 դոլարի սահմաններում…