Թվում է ձնհալը հայտնի երևույթ է և մենք լավ պատկերացում ունենք խորհրդային շրջանում ինչ էր տեղի ունենում կերպարվեստի հետ, սակայն երբ խորանում ենք 50-ական թթ.-ի ձնհալային և հետձնհալային իրադարձությունների մեջ, տեսնում ենք մեր արվեստաբանության մեծ պակասները: Ինչու՞ են այս հետազոտությունները անկախության (կամ, ինչպես ասում են, հետգաղութային) շրջանում արդիական մեր ընկալումների համար: Սրանք շատ կարևոր են ինքնութենական խնդիրների առումով, որովհետև եթե մենք մի կողմ դնենք ստալինյան գերիշխանության տարիների արվեստը, ապա 50-ականներին տեղի են ունենում տեղաշարժեր: Այդ տեղաշարժերի վերաիմաստավորումը ազգային խնդիրների կոնտեքստում այսօր մեզ համար պետք է չափազանց ուսանելի և արդյունավետ լինի, ինչը դեռևս արված չէ:
Մի փոքր նախապատմություն, թե ինչ էր ձնհալը: