Play Video
Քաղաքական էլիտաների վերաբերմունքը Խորհրդային Հայաստանին | Էդգար Վարդանյան

Այսօր հաճախ խոսվում է այն մասին, որ մեզ անցումային արդարադատություն է պետք, և այս հարցի շուրջ հին քաղաքական վերնախավի մոտեցումները պարզվել են դիսկուրս անալիզի միջոցով՝ հիմնականում մեդիայի ուսումնասիրության արդյունքում: Նոր՝ հետհեղափոխական շրջանի քաղաքական վերնախավի մոտեցումները պարզվել են խորքային հարցազրույցների միջոցով:
Հիմնական տարբերությունն այն է, որ նոր իշխող քաղաքական վերնախավի մոտեցումները հիմնապես տարբերվում են հին քաղաքական վերնախավի մոտեցումներից այն առումով, որ նորերը դատապարտում են յուրաքանչյուր տեսակի բռնություն՝ անկախ նրանից, թե ովքեր են այդ բռնությունն իրականացրել, և որևէ կերպ չեն փորձում արդարացնել նրանց:
Հին քաղաքական վերնախավի ներկայացուցիչների կարծիքով՝ տարատեսակ հակաիրավական գործունեությունների մեջ ներգրավված հայ բոլշևիկներն առանձին դեպքերում հայանպաստ գործունեություն են ծավալել, նպաստել ՀՍՍՀ-ի զարգացմանը, և այդ առումով նրանց գործունեությունը պետք է նաև դրական լույսի ներքո դիտարկել:
Նոր իշխող քաղաքական վերնախավի ներկայացուցիչները համարում են, որ որևէ առանձին դրական գործողություն չի կարող արդարացնել այդ մարդկանց հակաիրավական գործունեությունը: Խոսքը հիմնականում ստալինյան ժամանակաշրջանի հայ բոլշևիկների մասին է:

Դիտեք նաև՝

Search