Play Video
Սոցիալական երկխոսության հիմքերը. Էմմա Արգության| #բունֆորմատ

Սոցիալական երկխոսության հիմքերն իրենց մեջ ներառում են բանակցություններ գործատուների և աշխատողների ներկայացուցիչների միջև: Բանակցությունները կարող են վերաբերել աշխատավարձի սակարկմանը, առողջության և ապահովության հիմքերին, ինչպես նաև աշխատողների վերապատրաստմանը:

Ինչու՞ է կարևոր սոցիալական գործընկերների մասնակցությունը:

Սոցիալական գործընկերները մեծ ինֆորմացիա ունեն իրենց սեկտորի վերաբերյալ, որին քաղաքական գործիչները չեն տիրապետում: Այս համագործակցությունը բերում է նրան, որ սեկտորը համապատասխան մարմիններին կարողանում է ճշգրտորեն ներկայացնել իր շահերը և հասնել իր սեկտորի նպատակներին:

Մարդը գտնվում է սոցիալական երկխոսության կենտրունում և համարվում է գլխավոր ռեսուրսը: Հասկանում ենք, որ բավարարված աշխատողը, նվիրված աշխատողն է:

Ի՞նչ է հարկավոր մշտական սոցիալական երկխոսություն ապահովելու համար:

Հասկանում ենք, որ այստեղ կարևոր է երկու կողմերի ցանկությունը: Սակայն հասկանալի է նաև, որ մեզ պետք են պետական ինստիտուցիաներ, որոնք թույլ կտան, որպեսզի այդ երկխոսությունը տեղի ունենա գործատուների ներկայացուցիչների և արհմիությունների ներկայացուցիչների միջև: Սակայն սա չի նշանակում, որ պետությունն իրավունք ունի որևէ կերպ միջամտել այս երկխոսությանը: Դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ երկու կողմերը չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի:

Սոցիալական գործընկերները հանդիպում և բանակցում են տարվա կամ երկու տարվա մեջ մեկ անգամ, բանակցում են այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են օրինակ՝ աշխատավարձի սակարկումը, գիտելիքների և հմտությունների համապատասխանեցումը աշխատանքային շուկայի պահանջներին և այլն: Քանի որ մենք ունենք գործատուների ներկայացուցիչներ և արհմիությունների ներկայացուցիչներ, մենք կարողանում ենք հասկանալ՝ ինչ հմտություններ և գիտելիքներ ունեն աշխատողները և ինչպիսի՞ն են գործատուների պահանջները: Այս երկխոսությունը թույլ է տալիս մշակել այնպիսի գործունակ ծրագիր, որի շնորհիվ բուհավարտ ուսանողները կկարողանան հեշտությամբ գտնել աշխատանք և հմտություններով կարողանան բավարարել աշխատաշուկայի պահանջները:

Դիտեք նաև՝

Search