Մարդու սեռականության վերաբերյալ տարածված միֆերը. Ամինա Նազարալիևա
Տարածված է այն համոզմունքը, որ տղամարդիկ պոլիգամ են, իսկ կանայք՝ մոնոգամ, մինչդեռ իսկական մոնոգամիան հանդիպում է կենդանիների հատուկենտ տեսակների մոտ: Մարդու մոնոգամիան կրում է սոցիալական բնույթ և կապված է երկու անհատների՝ երեխայի միասնական դաստիարակության ու խնամքի, ընդհանուր կենցաղի հետ: Տարածված է թյուր կարծիք, որ տղամարդիկ ավելի մեծ դժվարությամբ են զսպում իրենց սեռականությունը, իսկ կանայք ամուսնական դավաճանություններին հակված չեն: Այն հասարակություններում, որտեղ կանացի սեռականությունը արհեստականորեն չի ճնշվում, կանայք նույնքան պոլիգամ են, որքան տղամարդիկ:
Թյուր կարծիք գոյություն ունի, որ կանացի օրգազմը գոյություն չունի, անօգուտ է կամ հակաբարոյական: Միակ տարբերությունը տղամարդկային օրգազմից տվյալ դեպքում այն է, որ այն ավելի դժվար է առաջանում: Դրա հետ է կապված նաև այն համոզմունքը, որ տղամարդու սեռականությունը պարզ է և կախված է միայն ֆիզիկական բավարարվածությունից, իսկ կանանց սեռականությունը բարդ հոգեբանական բնույթ է կրում, և դրա բաղադրիչ մասն են հույզերը, կապվածությունը և այլն:
Բազմաթիվ թյուր տեղեկություններ են տարածված մաստուրբացիայի և օրգազմի վնասի և օգտի մասին: Հայրիշխանական հասարակություններին հատուկ են այդպիսի համոզմունքները. ըստ տարածված կարծիքի, կանայք կարող են կառավարել սեփական սեռական վարքն ու բնազդները, իսկ տղամարդիկ դա դժվարությամբ են անում:
Տարբեր մշակույթներում սեռականությունը կապվում է արգելքների և ամոթի զգացման հետ, որոնք ամենից հաճախ վերաբերում են կանանց: Կանանց բաժանում են երկու հիմնական տեսակի՝ «արժանապատիվ» և «թեթևաբարո»: Հասարակական այս անհեթեթ բաժանումը բացասական հետևանքներ է ունենում ընտանիքների և անհատների համատեղ կյանքի, կենցաղի և հոգեվիճակի համար: Այս համոզմունքները սեռական թերի դաստիարակության պատճառ են դառնում: