Play Video
Կրթության ճգնաժամի գաղափարական հիմքերը. Սերոբ Խաչատրյան

Ինչու՞ երեխաներն այսօր չեն սովորում: Արձանագրվում է կրթության ճգնաժամ, որին տրվում են տարբեր պատասխաններ. կան ֆինանսական, շենքային խնդիրներ, ծրագրերը լավը չեն, ուսուցիչներն են վատը և մի շարք այլ նման խնդիրներ: Ես կուզեի խոսել այդ ճգնաժամի արմատների մասին, որոնք բավական խորն են: Կփորձեմ ներկայացնել այս իրավիճակի փիլիսոփայական զարգացումը:

Ինչպե՞ս ստեղծվեց այս իրավիճակը և որո՞նք են այն խնդիրները, որ հանգեցրին կրթական համակարգի ճգնաժամին:

Կուզեի սկսել այն պնդումից, որ կրթության համակարգը երկրորդային է: Այսինքն՝ կրթությունը մշտապես կախված է տվյալ հասարակության գաղափարական իրավիճակից, արժեքային համակարգից և կրթության համակարգը հետևում է այդ գաղափարական արժեքային զարգացումներին: Այս իմաստով կրթական համակարգի վրա շատ մեծ ազդեցություն գործեց 17-րդ դարի մեծ մտածող Ռենե Դեկարտի մոտեցումը: Այն առաջ էր քաշում երկու կարևոր գաղափար. Առաջինը՝ «Ես գոյություն ունեմ որպես մտածող» հայտնի արտահայտությունն էր:

Դիտեք նաև՝

Search