Play Video
Որակյալ կրթության իրավունք | Գոհարիկ Տիգրանյան

Կրթության մասին բազմաթիվ թյուրըմբռնում կան․ շատերի համար այն պարզապես կարդալու, գրելու և հաշվելու հմտություն է։ Այս թյուրըմբռնումները կային դեռևս 20-րդ դարում, և այս բացը փակելու համար առանձնացվեց կրթության իրավունք, ու մի շարք կազմակերպություններ սկսեցին աշխատել բացը լրացնելու ուղղությամբ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջինը փորձեց վերաձևակերպել կրթությունը՝ հասարակ հմտություններից բացի ներառելով մեթոդաբանությունը, կրթական բովանդակությունը, ուսուցիչների զարգացածությունը, մասնագիտական աճը, աշխատանքային պայմանները, միջավայրը և այլն։ Սակայն, մինչև 1990թթ․ չի եղել ընդհանուր ձևակերպում՝ ինչ է և ինչպիսին պիտի լինի կրթության որակը։

Կրթության որակի ընդունված ընդհանուր շրջանակներն ընդունված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կատարինա Տոմաչևսկու կողմից։ Երեքում էլ կարևոր տեղ է զբաղեցնում ներառականությունը՝ յուրաքանչյուր սովորողի յուրահատկությունները հաշվի առնել ու կրթությունը դրանց հարմարեցնելը։ Մյուս կարևոր բաղադրիչն էր միջավայրը՝ լայն իմաստով, յուրաքանչյուր երեխայի դրությունն ու պատմությունը հաշվի առնելը, անձնական և խմբային աճին ի նպաստ օգտագործելը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որակի բաղադրիչները հետևյալն են՝ կրթության շարունակականությունը․ յուրաքանչյուր անհատ պիտի հնարավորություն ունենա ողջ կյանքի ընթացքում կրթություն ստանալու, սովորելու՝ իմանալաու, անելու և լիելու համար, հասարակությունները տրանսֆորմացնելու համար։ Մյուսը կրթության իրավունքն է, դպրոցի կառավարումն ու ադմինիստրացիայի օրինական մասը, որը պիտի խթանի կրթության իրավունքի իրացմանը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բաղադրիչներում կարևորագույն ելակետը սովորողի առաջնային առողջապահական իրավունքի իրացումն է դպրոցում։ Սա կապված է նաև մի այլ հղացքի հետ՝ կրթություն իրավունքն սովորելու և իրացնելու համար։ Վերջինիս հետ կապված Տոմաչևսկին առաջարկում է երեք քայլ՝ կրթության իրավունք, կրթության մեջ իրավունքի իրացում և իրավունքը՝ կրթության միջոցով։

Կարևոր է որակը պատկերացնել բազմակողմանի ձևով։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն առանձնացնում է հինգ բաղադրիչ՝ որակյալ սովորողներ, որակյալ գործընթացներ, որակյալ միջավայր, որակյալ բովանդակություն և որակյալ վերջնարդյունքներ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մոտեցումը չափորոշիչային մոտեցումն է՝ ուսուցիչն ազատություն ունի աշակերտին ակնկալված վերջնարդյունքին սեփական մեթոդով հասցնելու։

Տոմաչևսկու մոտեցումն ավելի խիստ էր և ելնում է հիմնախնդիրներից՝ դպրոցների շենքերի, գրքերի, գրադարանների անգամ ուսուցիչների առկայությունից։ Հենց այս խնդիրներից էր բխեցվում կրթության իրավունքայինության հարցը՝ կրթության միջոցով իրավունքն իմանալն ու կրթությունում այն իրացնելը։

Դիտեք նաև՝

Search