Play Video
Արվեստաբանական կրթության խնդիրները Հայաստանում | Ելենա Այդինյան

Երբ երկիրը ծանր վիճակում է, առաջին հայացքից հումանիտար գիտությունները ավելորդ շքեղություն են թվում։ Այնուամենայնիվ, հումանիտար գիտությունները նույնպես կարևոր են, քանի որ հնարավորություն են տալիս հասկանալ և գիտակցել ինքներս մեզ, շարունակաբար ձևակերպել մեր մշակութային ինքնությունը։ Դա, իր հերթին թույլ է տալիս ոչ միայն ներկայանալ ուրիշներին, այլև երկխոսություն ծավալել՝ չլինելով միայնակ առնվազն ինտելեկտուալ, գիտական համայնքներում։

Հումանիտար գիտություններից մեկն էլ արվեստապանությունն է, որը զբաղվում է տեսողական արվեստների պատմությամբ և տեսությամբ։ Հայաստանում արվեստաբանական կրթությունը հանդիպում է մի շարք խնդիրների, որոնք զգալիորեն խոչընդոտում են արվեստաբանական մտքի զարգացումը Հայաստանում և արտաքին շուկայում ներկայանալիս։

Տեսականորեն, արվեստաբանի կրթությունը մի շարք հնարավորություններ է տալիս աշխատաշուկայում դրսևորվելու համար, բայց խաչընդոտները բազմազան են։ Ժամանակակից արվեստի հետ կապված պրոցեսները որպես կանոն դուրս են մնում պետական, պաշտոնական կրթությունից, և շրջանավարտը կարիք է ունենում հավելյալ ռեսուրսներ, դասընթացներ փնտրել։ Աշխատաշուկայում ցածր պահանջարկ ունենալուց բացի, խոչընդոտ են հանդիսանում ռեսուրսների, ակադեմիական շփումների պակասը կրթական համակարգում։ Ստացվում է, որ արվեստաբանությունը, ինքնին, պահանջված չէ, և հաճախ դառնում է ներքին նվիրման տարածք, այլ ոչ թե մասնագիտություն։

Դիտեք նաև՝

Search