Play Video
Զարգացման մանկաբուժությունը որպես մասնագիտություն. Իրինա Թովմասյան

Զարգացման մանկաբույժի այցելուներն են երեխաները, որոնց ծնողները, ուսուցիչները կամ բժիշկները կասկածներ ունեն, որ երեխան ունի զարգացման որևէ հապաղում. այսինքն՝ ուշ է քայլում, ուշ է խոսում, դպրոցում լավ չի սովորում: Երբ մտավոր զարգացման խնդիրներով երեխաներ են ուղեգրվում, հիմնական գանգատն այն է, թե երեխան թույլ հիշողություն ունի: Սակայն հետազոտություններից հետո պարզվում է, որ խնդիրը ոչ թե հիշողությունն է, այլ երեխան մտավոր խնդիրներ ունի:

Երբ երեխային մոտենում են ինդիվիդուալ՝ ըստ կարողությունների, ըստ յուրաքանչյուր ոլորտում նրա զարգացման մակարդակի, երբ նրա առջև չեն դրվում գերխնդիրներ և չեն դրվում նաև նվազեցված խնդիրներ, երեխայի զարգացումը օպտիմալ է, բայց արդյո՞ք մեր դպրոցները այսօր կարող են այդ մոտեցումն ապահովել:

Դիտեք նաև՝

Search