Play Video
Պաշտոնական վիճակագրության տվյալների ավանդական և այլընտրանքային աղբյուրները. Լուսինե Սարգսյան| #բունֆորմատ

Ազգային վիճակագրությունը հանրային բարիք է, որի  համար 2018 թվականի ՀՀ բյուջեի հատկացումները կազմել են շուրջ 1.8 մլրդ դրամ: «Financial times»-ում վերջերս հրապարակված հոդվածներից մեկի հեղինակը նշում է, որ եթե մաթեմատիկան համարվում է բնական գիտությունների թագուհին, ապա վիճակագրությունը սոցիալական գիտությունների թագուհին է: Որպես պարզ օրինակ կարելի է բերել այն, որ ծխելու մահաբեր ազդեցությունը վիճակագրական հետազոտությունների միջոցով բացահայտվել էր կենսաբանական գործընթացները հասկանալուց դեռևս տասնամյակներ առաջ:

Պաշտոնական վիճակագրության հիմնական օգտատերերն են քաղաքականություն մշակողները, միջազգային կազմակերպությունները, գործարար միջավայրի ներկայացուցիչները, հետազոտողների հանրույթը, ինչպես նաև քաղաքացիները:

Վիճակագրությունը շատ հաճախ օգտագործվել է մարդկանց ապակողմնորոշելու նպատակով: Դա հաղթահարելու նպատակով միջազգային հանրությունը համաձայնվել է ստանդարտների և մեթոդաբանությունների շուրջ` սկսած ՄԱԿի վիճակագրական հանձնաժողվի  ձևավորումից` 1947թ.-ին:

Վիճակագրական մեթոդաբանությունը ներառում է հստակ սահմանումներ, դասակարգումներ, մաթեմատիկական տեսություն և մոդելներ, տվյալների աղբյուրներ, ինչպես նաև տվյալների հավաքագրման և  մշակման գործիքակազմ:

Այժմ ցանկանում եմ ձեր ուշադրությունը սևեռել տվյալների աղբյուրների վրա: Վիճակագրական տվյալների արտադրման համար ավանդաբար օգտագործվել են վիճակագրական հետազոտությունների և վարչական ռեգիստրների տվյալները, ընդ որում՝ ռեգիստրների կիրառելիությունը վերջին շրջանում առավել արդիական է դառնում:

Զեկույցի գրավոր տարբերակն ամբողջությամբ կարող եք ներբեռնել այստեղ՝ Վիճակագրություն (1)

Սույն նյութի հեղինակը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Երիտասարդ փորձագետների ծրագիր Հայաստան (YES Armenia) մասնակից է: Նյութի բովանդակությունը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես ԵՄ կամ Երիտասարդ փորձագետների ծրագիր Հայաստանի տեսակետ:

Դիտեք նաև՝

Search