Play Video
Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. հույսեր և հուսախաբություններ. Արա Պապյան

Քաղաքական հարցերում ու դիվանագիտության մեջ էր մեր ամենամեծ պարտությունը: Եվ այն ամենը, ինչ տեղի ունեցավ այսօր, հետևանք էր վերջին մի քանի տարվա քաղաքական դիվանագիտական աշխատանքների կամ աշխատանքների բացակայության: Ակնհայտորեն, վերջին տարիներին Հայաստանը հայտնվել է դիվանագիտական մեկուսացման մեջ: Մենք մեր իսկ «ջանքերի» շնորհիվ հասանք նրան, որ Ադրբեջանին զսպող քաղաքական բոլոր  գործոնները, այսինքն՝ Արևմուտքի ազդեցությունը, ի չիք դարձրեցինք: Արևմուտքի համար այլևս աննպատակ դարձավ Հայաստանին որևէ աջակցություն ցուցաբերելը, ավելին՝ մենք սկսեցինք դիտարկվել որպես արևմուտքի հիմնական հակառակորդի՝ Ռուսաստանի ածանցյալը, երկիր, որի ինքնիշխանությունը դրվեց մինչև իսկ հարցականի տակ…

Պետք է հետևություններ անել.
1) էապես մաքրել պետական կառուցվածքը, էապես բարելավել այն: Այն միջոցները, որ պետությունը հավաքագրում է ժողովրդից՝ որպես հարկեր-տուրքեր, չպիտի աննպատակ մսխվեն:
2) Բանակին հատկացվող գումարը ևս պետք է արդյունավետ ծախսել: Մենք տեսնում ենք մի կողմից օլիգարխային գեներալներ, մյուս կողմից՝ սպայական կազմ՝ անձնվեր, բայց ծանր վիճակում գտնվող: Պատերազմը միայն առաջին գծի բախումներն ու ռազմական գործողությունները չեն: Պատերազմը նաև հետագայում վիրավորներին աջակցություն ցուցաբերելն է, զոհվածների ընտանիքին օգնելն է, ինչը պետք է արվի հնարավորինս ընդգրկուն ձևով…

Զարմանալիորեն, մեր ժողովուրդը կարողացավ հայրենիքը և իշխանությունները տարանջատել: Անգամ նրանք, ովքեր իրավացիորեն դժգոհ էին իշխանությունից, կարողացան վեր դասել հայրենիքի շահը: Բայց սա չի նշանակում, որ իշխանությունները պետք է սրանից թևավորվեն և փորձեն (քանի որ նման փորձեր արդեն կան) այս հաղթանակը, այսինքն՝ թշնամուն թույլ չտալ հասնելու իր նպատակը կարելի է բնութագրել որպես հաղթանակ, վերագրել իրենց և շարունակել քնել հաղթանակի դափնիների վրա, ինչպես եղել է երկար տասնամյակներ: Առաջիկայում, ցավոք սրտի, մեզ սպասվում է նույնքան, եթե ոչ ավելի ծանր մարտեր, և հստակ է այն եզրակացությունը, որ քանի դեռ Ադրբեջանն ունի ռազմական կարողություն, փորձ է անելու լուծել Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով…

Դիտեք նաև՝

Search