20-րդ դարի երկրորդ կեսերից մի շարք գիտնականների գերխնդիրն էր գտնել մարդու օրգանիզմը հետազոտելու մեթոդ, որը հնարավորություն կտար ներթափանցել օրգանիզմ՝ առանց այն կտրելու, վնասելու:
Ռեյմոնդ Վահանի Դամադյանը հայազգի գյուտարար է, ով հայտնագործել է մագնիսական ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը, որը հնարավորություն է տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։
Դամադյանը ծնվել է 1936 թվականին, Մելվիլում (Նյու Յորք նահանգ, ԱՄՆ)։ 1956 թվականին Վիսկոնսինի բժշկական համալսարանում (University of Wisconsin-Madison) ստանում է մաթեմատիկայի բակալավրի գիտական աստիճան։ Հետագայում, 1960 թվականին Նյու Յորքում գտնվող Ալբերտ Էյնշտեյնի անվան բշկական քոլեջում (Albert Einstein College of Medicine) ստանում է դոկտորի գիտական աստիճան։