Play Video
Զբոսաշրջության ժամանակակից մոտեցումները | Գևորգ Բաբայան

Նոր սերունդը՝ 1980 թվականից մինչ օրս ծնվածները, Երկիր մոլորակի ամենամեծ ու ամենակրթված սերունդն է և կարիերայի կայուն աճ ունի, որը վկայում է նրա բարձր գնողունակության մասին: Այս սերունդը՝միլենիալները, նախկին սերունդներից ավելի արագ է հարմարվում տեխնոլոգիական նորարարություններին:
Միլենիալները ճանապարհորդների մի ստվար հատված են ձևավորել՝ digital nomads. համացանցի առկայության դեպքում նրանք կարող են աշխարհի ցանկացած կետում աշխատել համակարգչով: Նրանք ամիսներով, տարիներով ճանապարհորդում են՝ աշխատելով որևէ երկրում տեղակայված կազմակերպության համար:
Այս մարդիկ նաև զբաղվում են բնապահպանությամբ, շրջակա միջավայրի պաշտպանությամբ: Զբոսաշրջիկների մի ստվար հատված (64 տոկոս) հարցման ժամանակ ասել է, որ ճանապարհորդությունների ընթացքում իրենք պատրաստ են մասնակցել բնապահպանական միջոցառումների: Հարցվածների 52 տոկոսը նշել է, որ ճանապարհորդությունների ժամանակ պատրաստ է մասնակցել մաքրման աշխատանքների:
Այսպիսով, զբոսաշրջային պրոդուկտներ ձևավորելիս կարելի է հաշվի առնել այս ամենը, ճանապարհորդներին ներգրավել տեղական բնապահպանական խնդիրների լուծման մեջ ու տեղաբնիկների հետ կապ ստեղծելու հնարավորություն տալ նրանց:

Դիտեք նաև՝

Search