Թատրոնը չունի ոչ անցյալ, ոչ ապագա: Թատրոնի ժամանակը ներկան է: Այն թատրոնը, որ խաղացվում է այսօրվա հանդիսականի համար, երբևիցե չի կարող կրկնվել վաղը: Վաղը այն կլինի ուրիշ ներկայացում: Եթե անգամ հավաքենք նույն դերասանական կազմն ու նույն հանդիսականը, այն չի կարող կրկնվել: Թատրոնը, ներկայացումը ընկալելու համար միայն թատրոնը բավական չէ: Այն բազմաթիվ գործոններից է կախված. այսօրվա վիճակը, տրամադրությունները, ախորժակը, չքնելը և այլն: Սրանք անմիջապես ազդում են թատրոնի վրա: Թատրոնը կենդանի է ու մահկանացու ( ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմ): Մահանում է մի թատրոնը և ծնվում է մեկ այլ թատրոն: Ինչպե՞ս է այն ծնվում և մահանում: