Play Video

Բազմազանության հղացքը (multiplicity) և հավաքույթի կամ հավաքվածությունների տեսությունը (assemblage theory) կենտրոնական տեղ են զբաղեցնում Ժիլ Դելյոզի մտածողության մեջ, և հետաքրքրական ձևով առնչելի են հայկական սփյուռքի տեսաբանության աշխատանքին։ Հավաքույթի տեսությունը որոշ առումով մերժում է այն փիլիսոփայական պատճառահետևանքային հղացքը, որը հավաքույթները, խմբավորումները դիտարկում է որպես առանձին ինքնություններով Ա և Բ անդամների, տարրերի փոխհարաբերություն, որի արդյունքում, օրնակ, Ա-ն ազդում է Բ-ի վրա, և վերջինս փոխվում է։ Դելյոզն ասում է՝ հարաբերության մեջ մտնելով Բ-ի հետ, Ա-ն ոչ միայն ազդում է Բ-ի վրա և փոխում այն, այլև հենց ինքն է փոխվում։ Ա-ի ու Բ-ի փոփոխությունը միասին է կատարվում, և նոր որակ է ստացվում։ Այսինքն՝ և՛ հարաբերություններն են կարևոր, և՛ դրանց մաս կազմող տարրերը՝ անձնավորություններ, հավաքականություններ, մարդկային, մշակութային երևույթներ և այլն։

Հայկական իրականությունը ազգային իրականություն է՝ ձևավորված 19-րդ դարում։ Դելյոզյան տեսանկյունից կարելի է մտածել, որ ազգային գաղափարախոսությունն ինքնությունը գերադասում է տարբերություններին և հարաբերություններին։ Ազգն ինչ-որ իմաստով միատարրացնում է։ Բայց միևնույն ժամանակ հայկական փորձառությունը նաև շատ սփյուռքյան է՝ արդի իմաստով, հայերը սփռված են ամենուրեք, տարբեր մշակույթների հետ են առնչվում և տարբեր ինքնություններ ունեն ։

Սփյուռքի կամ հայկական իրականության մասին մտածելիս հաճախ կամ անտեսում ենք սփյուռքը և փորձում ենք ազգայնականացնել/պետականացնել ամեն ինչ, կամ «հակապետական» տեսանկյունից միայն սփյուռքն ենք դիտարկում՝ առանց հասկանալու, թե ինչպես է այն առնչվում հայկականության, պետականության հետ։ Դելոզյան հավաքույթների տեսությունը մեզ նուրբ հնարավորություն է ընձեռում հայկական աշխարհը տեսաբանելու՝ հաշվի առնելով թե սփյուռքի, թե ազգ-պետության շերտերը, միասին վերլուծելու զանազանվող իրականությունները՝ առանց դրանք պարզեցնելու կամ մեկը մյուսին վերածելու։ Այս առումով շատ հետաքրքրական է Վահե Օշականի ուղին։

Դիտեք նաև՝

Search