Play Video

Շատերդ լսած կլինեք մամլո հաղորդագրություն` press release, բայց շատերը չգիտեն, թե որտեղից է այն գալիս: Առաջին մամլո հաղորդագրությունը կապված է մի անվան հետ` Այվի Լիի՝ ամերիկացի մի մարդ, ով գնացքի վթարից հետո առաջարկեց այդ ընկերությանը կոծկել մարդկանցից ճշմարտությունը՝ առաջինը հրամցնելով, թե ինչ է եղել, և հորինեց այսպես կոչված մամլո հաղորդագրությունը, որ մինչ այսօր հաջողությամբ կիրառվում է ամենատարբեր մասնագետների կողմից: Այվի Լին սրանով չսահմանափակվեց, նա աշխատում էր նաև Ռոքֆելերների ընտանիքի համար, և Ռոքֆելերներին պատկանող մի ընկերության հետ կապված խոշոր սկանդալ եղավ. բանվորներին պարզապես գնդակահարեցին, իսկ նա այդ ամենը շրջեց՝ գնդակահարվածներին ներկայացնելով որպես շուռ եկած վառարանի ծխից խեղդված մարդկանց:

PR-ի ակունքներում է կանգնած նաև մի անձնավորություն՝ Էդվարդ Բեռնեսը, որն, ի դեպ, ազգակցական կապ ունի Զիգմունդ Ֆրոյդի հետ, Ֆրոյդը վերջինիս քեռին էր: Ծխախոտ արտադրող ընկերությունները դիմումի համաձայն՝ Բեռնեսն այնպես արեց, որ կանայք սկսեցին ծխել. նա պարզապես ծխելը կապեց ազատության գաղափարի հետ: Նյու Յորքում մի մեծ շքերթ եղավ, որտեղ գեղեցիկ կանայք էին՝ սիգարետները ձեռքին, և սիգարետներն էլ, իմիջիայլոց, նա անվանեց ազատության ջահեր: Երթից հետո ամերիկացի կանայք սկսեցին ծխել, այնուհետև սկսեցին ծխել ամբողջ աշխարհի կանայք: Հետաքրքիրն այն է, որ դրանից հետո Բեռնեսին դիմեցին նաև հակածխախոտային կազմակերպությունները՝ խնդրելով պատմությունը հետ շրջել:

Բեռնեսի հայտնի օրինակներից է նաև այն, թե նա ինչպես արեց, որ մարդիկ սկսեցին գնել դաշնամուրներ և տեղադրել իրենց տներում: Նա խոսեց ճարտարապետների հետ, ովքեր սկսեցին նախագծել տներ, որոնցում կար հատուկ երաժշտական սենյակ, այնուհետև նա խոսեց հայտնի կինոդերասանների, երաժիշտների և ժողովրդականություն վայելող այլ անձանց հետ, ովքեր ցուցադրական ունեցան առաջին դաշնամուրները, և մարդիկ արդեն ունեին երաժշտական սենյակ, և նրանց այլևս պետք չէր բացատրել, թե ինչ պետք է այնտեղ դնել. նրանք գնում էին դաշնամուր: 

Դիտեք նաև՝

Search