1988 թ.-ի երկրաշարժից հետո, երբ փրկարարները հայտնվեցին Հայաստանում, իրենց հետ բերված ալեհավաքներով մենք ականատես եղանք համացանցի գոյությանը: Մենք չունեինք ներքին ցանց և հանկարծ հայտնվեցինք համացանցում:
Համացանցի հայտնվելը և հայ մշակույթի ընդգրկվելը համացանցում իր հետ բազմաթիվ խնդիրներ առաջ բերեց: Թիվ մեկ խնդիրն ու ամենախոշոր առկա վտանգը հայոց լեզվի խնդիրն էր: Ամենամեծ վտանգը կախվում էր հայոց լեզվի գլխին, բայց մշակույթի ներդրումն այստեղ պատահական չէր: Առաջնային խնդիրը, որ բոլորս ունեինք, հայոց լեզվի մեքենայացումն էր. համակարգիչն իրավունք չունի անգլերենով անելու մի բան, որը չի կարող անել հայերենով: Մենք պետք է հասնենք դրան, որովհետև զարգացման այլ ելք չունենք: Ի վերջո քարանձավ չենք վերադառնալու: Պիտի կարողանանք համընթաց քայլել: Վերջին տարիներին այս ուղղությամբ մեծ քայլեր արվեցին՝ մենք ունեցանք համակարգչային համակարգերի թարգմանություններ: Սակայն քիչ ռեսուրսներ հատկացվելու պատճառով, մեր ծրագիրն այսօր մնում է անկատար: