Play Video

Հոգեկան առողջությունը ոչ միայն հիվանդությունների բացակայությունն է, այլև կյանքով բավարարվածության զգացումը և լիարժեք գործառնությունը։ Հումանիստական հոգեբանության մեջ անձին դիտարկում են ըստ երկու հիմնական դրդապատճառի՝

  • Կարիքի պահանջմունք (օգնում է մարդուն ֆիզիկական գոյատևում ապահովել, ուղղված է դեֆիցիտի լրացմանը)։
  • Աճի պահանջմունք (օգնում է կյանքով բավարարվածության և երջանկության զգացում ունենալ, ուղղված է անձի զարգացմանը)։

Պոզիտիվ հոգեբանության հիմնադիր Մարտին Սելիգմանը նշում է, որ տրավմայի պատճառը ազդեցություն ունենում է մարդու առողջության վրա, բայց նույն պատճառը նաև հիմք է զարգանալու, վերաիմաստավորելու և առաջ շարժվելու համար։

Իսկ ի՞նչ է երջանկությունը։ «Երջանկություն» հասկացության փոխարեն հոգեբանության մեջ օգտագործվում են նաև անձնային առողջություն, սուբյեկտիվ կամ հոգեբանական բարեկեցություն հասկացությունները։ Հայտնի տնտեսագետ, հոգեբանության մեջ մեծ ներդրում ունեցած Դենիել Կահնեմանը ևս անդրադարձել է երջանկությանը՝ նշելով, որ այն պետք է դիտարկել երկու՝ ներկայում ապրող ես-ի և անցյալը հիշող ես-ի տեսանկյունից։ Նա երջանկություն է անվանում ներկայում ապրող ես-ի ունեցած զգացողությունը, իսկ անցյալը հիշող, վերհիշող ես-ի զգացողությունը գնահատականն է, որն արտահայտում է կյանքով բավարարված լինելը կամ չլինելը։ Կահնեմանը նշում է, որ մարդիկ հակված են շատ հաճախ հիշել անցյալն ու դատողություն անել՝ արդյոք երջանիկ էին, թե ոչ։

Ըստ Մարտին Սելիգմանի՝ երջանիկ զգալուն նպաստում են

1) դրական հույզերը,
2) նշանակալի հարաբերությունները և կապվածությունը,
3) ձեռքբերումները և նպատակները,
4) հոսքի ապրումը, ներգրավվածությունը,
5) իմաստի սահմանումը։

Դիտեք նաև՝

Search