Play Video
Հակամարտող հիշողություններ. Արսեն Հակոբյան

Հիշողության ուսումնասիրությունը առհասարակ վերջին հարյուրամյակում բավական զարգացած ուղղություններից մեկն է հասարակագիտության բնագավառում և տարբեր դիսցիպլինների կողմից հիշողության այս կամ այն ասպեկտները դառնում են քննարկման առարկա: Գոյություն ունեն հիշողության ուսումնասիրության խնդիրների վերաբերյալ երկու տարբեր մոտեցումներ.

1. թե ինչպե՞ս է անցյալն ազդում ներկա իրավիճակի վրա և
2.թե ինչպե՞ս է ներկան ձևավորում անցյալի մասին պատկերացումները

…պատմական հիշողություն, կոլեկտիվ հիշողություն, հիշողության քաղաքականություն, պատմական ամնեզիա, հակահիշողություն. այս բոլոր հասկացություններն օգնում են հասկանալ հասարակական և մշակութային կյանքում հիշողության դրսևորման տարբեր ասպեկտները: Անհերքելի փաստ է, որ հիշողությունը կոլեկտիվ ինքնության ձևավորման, ազգաստեղծման, պետականաստեղծման կարևորագույն բնութագրիչներից մեկն է:

Դիտեք նաև՝

Search