Play Video
Աշխատաշուկայի փոփոխությունները COVID 19-ից հետո | Արթուր Պապյան

Համավարակը շատ հետաքրքիր հնարավորություններ է բացում։ Ճիշտ է, այն նաև շատ մեծ հարվածներ է հասցնում․ տնտեսական անկում է լինելու, իսկ անկումից հետո ընկերությունները վերաբացվելիս մեծ խնդիրներ են ունենալու։ Համաշխարհային վերականգնումը լինելու է պրոբլեմներով լի․ մարդկանց միջև տարածության պահպանման պահանջի հետևանքով ընկերություններին ձեռնտու չեն լինելու քաղաքների կենտրոններում մեծ տարածքները, և բազմաթիվ մարդիկ տնից են աշխատելու։ Շատերը սովորելու են այդպիսի աշխատանքին, սակայն ոչ բոլոր մարդկային տիպերի համար է այն հարմար և գերադասելի։

Իրավիճակի զարգացման վերաբերյալ կան բազմաթիվ կանխատեսումներ։ Համավարակը ցույց տվեց, որ հանդիպումների համար պարտադիր չէ ինքնաթիռով ճամփորդելը, և կանխատեսվում է, որ եվրոպական երկրները դա կանաչ քաղաքականության սկզբունք կդարձնեն՝ ելնելով էկոլոգիական օգտից։ Ըստ հակառակ մոդելի, համավարակը բերելու է ռոբոտիզացիայի և IT ոլորտում կադրային մեծ պահանջարկի։ Մեծ ուշադրություն է դարձվում նաև կրթությանը և ինքնազարգացմանը․ առաջանալու են նոր հարթակներ և գիտելիքների փոխանցման նոր ձևեր։ Բացառված չէ նաև այն տարբերակը, որ պատվաստման հայտնաբերումից հետո մարդիկ վերադառնան հին կյանքին՝ էլ ավելի մեծ եռանդով։ Մոտ ապագայում անհրաժեշտ մասնագիտությունների թվին են պատկանում ծրագրավորողներն և devops մասնագետները, սակայն ոչ պակաս կարևոր են բնապահպանական մասնագիտությունները՝ ալտերնատիվ էներգետիկան և այլն։ Ստեղծագործական մասնագիտությունները ևս «ապահովված» են․ մեքենաներն առայժմ չեն կարող մարդկանց փոխարինել ստեղծագործական ոլորտում։

Հայաստանը լավ կարգավիճակում է․ խորհրդային կրթահամակարգը փորձում էր «ռենեսանսյան» մարդ ձևավորել, մինչդեռ արևմտյան համակարգը նեղ մասնագիտացման ճանապարհով զարգացավ, որն ավելի արդյունավետ ու արդարացված էր համարվում։ Սակայն, այսօր մարդուց պահանջվում է ճկունություն, շփման հմտություններ և բազմակողմանիություն՝ մի դիսցիպլինի և դրա հարակիցների իմացություն։ Մարդիկ պիտի ուշադրություն դարձնեն աշխարհայացքային խնդիրներին, լինեն փիլիսոփա։

Դիտեք նաև՝

Search