Play Video
Բաց հասարակությունը և նրա թշնամիները. Կարլ Պոպեր. Մարիամ Մաթևոսյան

«Բաց հասարակությունը և նրա թշնամիները» գիրքը ինչ-որ իմաստով տոտալիտարիզմի տարբեր տեսությունների տարբեր տեսակների քննական վերլուծությունն է, այն կարծես փորձում է վերհանել դրա ողջ վտանգավորությունը դեմոկրատական ռեֆորմի նկատմամբ տարածված ամենատարբեր նախապաշարումների շուրջ: Այդպիսի նախապաշարման օրինակ է հետևյալը. երբ ամեն անգամ դեմոկրատիան փորձի զարգանալ, ստիպված է լինելու դիմել տոտալիտար որոշ մեթոդների և հետևաբար վերածվելու է տոտալիտարիզմի…

Պոպերը համոզված էր, որ բոլոր այն պնդումները՝ ըստ որոնց դեմոկրատիայի զարգացումը չի կարող հավերժ լինել, նույնքան ճշմարիտ է, որ մարդկային բանականությունը չի կարող հավերժ զարգացում ապրել: Ըստ Պոպերի՝ դեմոկրատիան այն միակ հնարավոր ձևն է, որը հնարավոր է դարձնում քաղաքականության մեջ բանականության կիրառումն ու դեմոկրատական ռեֆորմի՝ առանց բռնության կիրառումը:

Ըստ Պլատոնի՝ պետության նպատակը քաղաքացու երջանկությունն ու արդարության հասանելիությունն է: Պոպերը կստորագրեր այս բառերի տակ, սակայն նրա կարծիքով արդարություն հասկացությունը Պլատոնը բնավ այնպես չի ընկալում, ինչ այսօր մենք ենք ընկալում: Արդարություն ասելով՝ այսօր մենք հասկանում ենք օրենքի գերակայություն, դատարանների անկախություն, ազատությունների որոշակի սահմանափակում, հասկանում ենք նաև քաղաքացիությունների տված որոշ առավելությունների հավասարաչափ բաշխում: Սակայն սրանցից և ոչ մեկը Պլատոնը նկատի չունի, երբ ասում է արդարություն: Արդարությունը իդեալական պետությունում այն է, ինչ բխում է պետության շահից, արդարություն է կաստաների ու դասերի հստակ բաժանումը: Ահա այստեղ է, որ սկզբունքային անհամաձայնություն գոյություն ունի Պլատոնի և Պոպերի միջև, այս մասը ամբողջովին նպաստել է տոտալիտար դոկտրինի ձևավորմանն ու տարածմանը:

Բայց արդյո՞ք արդար է Պլատոնից պահանջել, որ նրա արդարության ընկալումը համընկնի մերօրյա արդարության ընկալման հետ, հարց է տալիս Պոպերը և մեկ առ մեկ վերլուծելով հին ախարհում արդարության հասկացության հիմքերը՝ գալիս է այն համոզման, որ, այո, հին Հունաստանում նույնպես արդարությունն ընկալվում էր մոտավորապես մերօրյա իմաստով:

Դիտեք նաև՝

Search