Ըստ Թամանյանի գաղափարի՝ պետք էր վերականդանացնել մեր ազգային մշակույթն ու ազգային ինքնագիտակցությունը: Հարկավոր էր միջավայր, ինչն էլ ստեղծեց Թամանյանը: Շատ քննադատություններ հնչեցին, թե հրապարակը մեծ է, այդքան տարածություն պետք չէր, կարելի էր փոքր չափեր վերցնել և այլն: …Անտիկ շրջանի բոլոր քաղաքներն ունեին հրապարակներ, իսկ ազգը, ժողովուրդը ստեղծվում է հրապարակներում, միմյանց հետ շփվելով՝ նրանք ապահովում էին միասնությունը, զգում էին այդ միասնությունը, մի բան, ինչը սկսեց ոչնչացնել միջնադարը: Միջնադարը նեղ, փոքրիկ, ծուռումուռ փողոցների և շատ փոքրիկ հրապարակների շրջան է: Եվ Թամանյանը շատ լավ էր հասկանում ոչ միայն ճարտարապետությունը, այլև գաղափարախոսությունն ու քաղաքականությունը…