Play Video
Կիբեռանվտանգությունը՝ որպես պետության անվտանգության կարևոր տարր. Անահիտ Պարզյան| #բունֆորմատ

21-րդ դարում համացանցը ժամանակակից մարդու համար հոսանքի և ջրի պես կարևոր է: Նույնը կարելի է ասել պետությունների մասին: Հայաստանում այժմ մշակվում է կիբեռանվտանգության ռազմավարություն, որը համակցել է տեղեկատվական անվտանգությունը կիբեռանվտանգության հետ: Սակայն կարծում եմ, որ սրանք պետք է միմյանցից տարանջատել: Եթե կիբեռանվտանգություն ասելով ընկալում ենք այդ համացանցերը՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, ապա տեղեկատվական անվտանգությա մասին խոսելիս պետք է կարևորենք  ինֆորմացիան: Մարդիկ կարծում են, որ իրենք չունեն էական տեղեկատվություն, որպեսզի հարձակման ենթարկվեն, սակայն դա այդպես չէ: Բոլորս կարիք ունենք պաշտպանվելու կիբեռհարձակումներից:

Եթե հարձակումները պետությունների կողմից ֆինանսավորվող հարձակումներ են, ապա սա վերածվում է միջազգային դիտարկման և անվտանգության խնդրի: Եթե հարձակումը խմբային է, այն դիտարկվում է կիբեռհարձակումների տիրույթում: Մենք շատ անելիքներ ունենք այս ոլորտում ինքնակրթության և կրթության հետ կապված: Եթե մենք ճիշտ տեղեկացված լինենք, մենք կարող ենք շահել, սակայն հակառակ պարագայում կարող ենք լուրջ խնդիրների առաջ կանգնել: Քանի որ այս ոլորտը նոր է, յուրաքանչյուր պետություն յուրովի է մոտենում այս հարցին: Որոշ պետություններ այս հարցին շատ լուրջ են մոտենում, սակայն որոշ պետություններ չեն կարծում, որ սա այնքան լուրջ ոլորտ է, որտեղ պետք է ազգային անվտանգության մեղախնիզմներ կիրառվեն:

Սույն նյութի հեղինակը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Երիտասարդ փորձագետների ծրագիր Հայաստան (YES Armenia) մասնակից է: Նյութի բովանդակությունը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես ԵՄ կամ Երիտասարդ փորձագետների ծրագիր Հայաստանի տեսակետ

Դիտեք նաև՝

Search