Եթե մենք գրանցված ենք, մենք արդեն վերահսկողության տակ ենք: Պարտադիր չէ, որ դա արվի չար նպատակներով. օրինակ՝ գաղտնալսման համար: Կարելի է իմանալ, թե մենք ինչ ենք սիրում և այդ տեղեկատվությունը վաճառել ուրիշ մարդկանց: Մի կողմից ստացվում է, որ մենք ունենք Ասանժ, ով կորպորացիաների տեղեկատվությունն ազատ տրամադրում է ՎիքիԼիքսով (ինչի հետևանքով նստած է Էկվադորի դեսպանատանը և քիթը չի կարողանում հանել այնտեղից), մյուս կողմից ունենք Ցուկերբերգ, ով բոլորիս անձնական տեղեկատվությունը վաճառում է կորպորացիաներին: Մենք նույնիսկ չգիտենք և չենք էլ կարող իմանալ, թե ինչ տեղեկատվություն է դա, բայց նա հերոս է: