Play Video
Անքնություն. Սամսոն Խաչատրյան

Շատերն անքնությունը համարում են երկրորդային մի երևույթ՝ նշան որևէ այլ խանգարման, օրինակ՝ սթրեսի, տագնապային վիճակների և այլն, այնինչ կա առաջնային անքնություն հիվանդություն՝ որպես նոզոլոգիական միավոր: Առաջնային անքնությունը բավականին տարածված է, և եթե նախնական շրջանում նույնիսկ գոյություն են ունեցել ինչ-որ գործոններ ու տարբեր հանգամանքներ, որոնք հանգեցրել են խրոնիկ անքնության ձևավորմանը, այդ գործոններն այլևս դեր չեն խաղում կամ քիչ դեր ունեն:

Բեռնարդ Շոուն ասել է, որ քունն առաջին բնական ռեսուրսն է, պաշարը, որ մարդկությունը կսպառի: Ոչ նավթը, ոչ գազը, այլ քունը: Եվ կարծես թե նա բավական ճիշտ է: Մարդիկ գնալով ավելի քիչ են քնում, այդ տենդենցը նկատելի է հատկապես զարգացող և զարգացած երկրներում, և միջին հաշվարկով մենք հիմա ավելի քիչ ենք քնում, քան 30-40 տարի առաջ: Մինչդեռ մարդու օրգանիզմը, ֆիզիոլոգիան չեն կարող այդքան արագ ադապտացվել փոփոխություններին, հետևաբար զարգանում են առողջական տարբեր խնդիրներ՝ հոգեհուզական դաշտի տարատեսակ խնդիրներ, դեպրեսիվ տագնապային խնդիրներ և այլն:

Քունը բաղկացած է տարբեր փուլերից՝ մակերեսային, խորը, երազային, և եթե այդ հարաբերությունը նորմային շեղվի, ենթադրենք՝ չունենա նորմալ խորը քուն, օրինակ, երեկոյան սուրճի պատճառով, սա նույնպես կարող է առաջացնել խնդիրներ: Հաճախ խորհուրդ ենք տալիս օգտագործել կաթնամթերք, հատկապես՝ կաթ խմել երեկոյան ժամերին՝ քնելուց առաջ, որովհետև կաթի մեջ պարունակվող նյութերից մեկը՝ տրիպտոֆանը, ամինաթթու է, որը փոխակերպվում է մելատոնինի, իսկ մելատոնինը մեր օրգանիզմի քնի նյութն է, որն արտազատվում է երեկոյան ժամերին:

Դիտեք նաև՝

Search