Play Video
Հումանիտարները ՏՏ-ում | Տաթև Մկրտումյան

Տեղեկատվական տեխնոլոգիաների կամ բարձր տեխնոլոգիաների ոլորտը վերջին շրջանում բավականին մեծ պահանջարկ է ձեռք բերել աշխատաշուկայում. մարդիկ երբեմն նախընտրում են երկար տարիների աշխատանքն ու մասնագիտությունը փոխել և կարիերա սկսել ՏՏ ոլորտում։ Շատերը որոշում են հենց ծրագրավորում սովորել։ Սակայն կան ոլորտ մուտք գործելու այլ եղանակներ և այլ մասնագիտություններ, որոնցից ոչ բոլորն են տեխնիկական գիտելիք և հմտություններ են պահանջում։ Օրինակ` վաճառք, գովազդ, որակի ապահովում և այլն:

Դարերի ընթացքում տեխնոլոգիական զարգացումն ուղղված է եղել մարդկային որոշակի խնդիրների լուծմանը, մարդու կյանքը ավելի հեշտ և հարմարավետ դարձնելուն։ Եվ այս նպատակին հասնելու գործում շատ մեծ է հումանիտար մասնագիտություն ունեցող անձանց դերը ՏՏ ոլորտում։ Նրանց ներգրավվածությունը կարելի է հետևյալ կերպ դասակարգել՝

  • Հաղորդակցություն. տեխնիկական բարդ հասկացությունները հաճախ հանրամատչելի չեն ավելի լայն լսարանի համար, և կարիք կա այնպիսի մասնագետների, որոնք կարող են մատչելի և հետաքրքիր ձևով տեղեկատվությունը և փրոդաքթը մատուցել հասարակությանը։
  • Մարդկային արժեքի ստեղծում և պահպանում, որպեսզի ՏՏ արտադրանքը լինի մարդակենտրոն և հաճախորդամետ, ստեղծած նորարարական լուծումը հնարավորինս մոտ լինի մարդու կարիքներին։
  • Ստեղծարարություն՝ գրաֆիկ դիզայն, UI/UX դիզայն, որոնք անհրաժեշտ են փրոդաքթի ձևավորման և շուկայում առաջխաղացման համար։

Դիտեք նաև՝

Search