Play Video
Ինչ է փոխում մեր կյանքում Web3-ը | Վիկտորյա Խեչումյան

Համացանցը` մեզ ծանոթ տեսքով և կառուցվածքով, սկսել է ձևավորվել 1990-ական թվականներին: Առաջին տասնամյակը` մինչև 2000-ականների սկիզբը, համարվում է Web1-ի շրջան: Այդ ժամանակ օգտատերերը կարող էին միայն տեղեկատվություն ստանալ կայքերից, նրանց միջև հաղորդակցություն տեղի չէր ունենում. առավելագույնը, որ հնարավոր էր անել, էլեկտրոնային փոստով նամակ ուղարկելն էր:

2000-ականներին սկսեցին նոր կայքեր ձևավորվել, առաջ եկավ սոցիալական հաղորդակցության բաղադրիչը և ստեղծվեցին սոցիալական հարթակները. օգտատերը հնարավորություն ստացավ տեղեկատվություն ստանալուց բացի նաև բովանդակություն ստեղծել և դա կիսել այլ մարդկանց հետ: Սա Web2-ի փուլն է, որը դեռևս շարունակվում է: Այժմ մարդիկ միմյանց հետ շփվում են շատ տարբեր հարթակներում, բայց և իրենց ստեղծած բովանդակությունը, իրենց մասին որոշակի տեղեկատվություն և անձնական տվյալներ են փոխանցում այն ընկերություններին, որոնցից օգտվում են ամեն օր` Գուգլ, Ֆեյսբուք, Յութուբ, Նեթֆլիքս և այլն: Ի վերջո այս ընկերություններն են կառավարում և որոշումներ կայացնում մեր մասին տեղեկատվության վերաբերյալ և ցանկացած պահի իրավասու են փոփոխություններ իրականացնելու, ինչ-որ գործընթացներ կանգնեցնելու, որոշելու` ինչը հրապարակվի, ինչը` ոչ: Ստացվում է` մարդիկ ունեն բովանդակություն ստեղծելու մեծ ազատություն և հնարավորություններ, բայց նաև սահմանափակված են կենտրոնացված կառույցներով և իրենց կողմից ընդունվող որոշումներով:

Այս համակարգի փոփոխմանն էլ ուղղված է Web3-ը` համացանցի զարգացման ներկայիս փուլը: Web3-ի` որպես էկոհամակարգի ձևավորման ակունքներում գտնվող մարդիկ կարծում են, որ համացանցն ի սկզբանե սխալ է նախագծված, քանի որ ուղղված չէ անհատի շահերը պաշտպանելուն. այնտեղ ազդեցություն ունեցող մարդիկ և կառույցներն էլ ավելի են ընդլայնում իրենց իշխանությունը, իսկ ֆինանսական հնարավորություն ունեցողներն էլ ավելի են հարստանում: Մինչդեռ Web3-ն ուղղված է համացանցի տված հնարավորություններն անհատին շահերին ծառայեցնելուն: Web3-ի հիմնական առանձանահատկություններն են`

  • Ապակենտրոնացվածությունը
  • Վստահության և մուտքի սահամանափակումների բացակայությունը (trustless and permissionless)

Դիտեք նաև՝

Search