Play Video

Web3-ի` բլոքչեյն տեխնոլոգիայի շնորհիվ գոյություն ունեցող ապակենտրոնացված օնլայն էկոհամակարգի թրենդների մասին խոսելիս օգտագործվող հիմնական եզրույթներ են`

  • DAO` ապակենտրոնացված ինքնավար կազմակերպություն: Այն ստեղծվում է մեկ նպատակի շուրջ համախմբված համայնքների, օգտատերերի կողմից, որոնք ցանկանում են տվյալ ոլորտում ինչ-որ բան փոխել կամ բարելավել: Դասական կազմակերպություններից DAO-ները տարբերվում են մի քանի ուղղություններով` հիերարխիայի բացակայություն և բոլորի հավասարություն, որոշումների կայացում քվեարկության միջոցով` արագ ու թափանցիկ ընթացակարգով:
  • DeFi` ապակենտրոնացված ֆինանսներ: Թափանցիկ, բաց ֆինանսական համակարգ, որն օգտատերերին հնարավորություն է տալիս իրենց ֆինանսական միջոցները տնօրինել առանց միջնորդների (օրինակ` բանկ):
  • NFT` յուրահատուկ արժեք ունեցող, ոչ փոխարինելի թվային ակտիվ: Եթե երկու 1000 դրամանոց թղթադրամներից մեկի վրա կա Շառլ Ազնավուրի ստորագրությունը, ապա վերջինս ավելի մեծ արժեք է ներկայացնում, քան սովորական թղթադրամը: Նույն տրամաբանությունը գործում է նաև NFT-ների դեպքում, որոնք հայտնի դարձան արվեստի միջոցով, սակայն շատ ավելի լայն կիրառություն կարող են ունենալ, օրինակ` խաղերի կամ գիտության ոլորտում:
  • Մետավերս` եռաչափ վիրտուալ տարածք, որն օգտատերերին որոշակի փորձառություն փոխանցելու հնարավորություն է տալիս: Մետավերսները կարող են կիրառվել ցանկացած ոլորտում ցանկացած ընկերությունների կողմից ցանկացած փորձառություն վիրտուալ աշխարհ տեղափոխելու համար, օրինակ` վիրտուալ դասապատրաստում, NFT ցուցահանդեսներ, կոնֆերանսներ և այլն:

Դիտեք նաև՝

Search