Play Video

Ծերացումը կենսաբանական պրոցեսների մի ամբողջություն է, որի արդյունքում տվյալ օրգանիզմը կորցնում է իրեն հատուկ որոշակի շատ կարևոր ֆունդամենտալ նշանակության հատկանիշներ, հատկապես վերարտադրման և վերականգնման: Մյուս սահմանումն այն է, ըստ որի՝ ծերացումը օրգանիզմի արտաքին և ներքին ազդակների նկատմամբ դիմադրողականության անկումն է:

Կան տասից ավելի մի քանի տեսություններ, որոնք փորձում են բացատրել, թե ինչու ենք մենք ծերանում: Այդ երկու տեսությունները բաժանվում են երկու խմբի: Առաջին խումբը մեկնաբանում է էվոլյուցիոն կերպով. էվոլյուցիան այս կամ այն կերպ ինչ-որ մեխանիզմներ է ներդրել կենդանի տեսակների, բույսերի և անգամ միաբջիջ օրգանիզմների մեջ, և այդ մեխանիզմների շնորհիվ նրանք ծերանում են: Երկրորդ խումբ տեսությունն ասում է, որ էվոլյուցիան չէ պատճառը, այլ պարզապես տարիքի հետ տարիների ընթացքում մեր մեջ կուտակվում են բավականին սխալներ, մուտացիաներ, որոշակի վնասվածքներ, և այդ ամենի արդյունքում՝ մուտացիաների, վնասվածքների, սխալների կուտակման պատճառով մեր օրգաններն ու օրգան-համակարգերը սկսում են շարքից դուրս գալ, ավելի վատ աշխատել, ինչն էլ արտահայտվում է ծերացման տեսքով:

Կան պլեոտրոպ կոչվող որոշակի գեներ, որոնց գործունեությունը երիտասարդ տարիքում դրական ազդեցություն է թողնում մեր օրգանիզմի վրա, սակայն տարիքի հետ տարիների ընթացքում այդ դրական ազդեցությունը աստիճանաբար նվազում, նվազում է և վերջում հակառակ էֆեկտն է թողնում: Արդյունքում հենց այդ վատ ազդեցության հետևանքով էլ մարդիկ սկսում են ծերանալ: Սա, իհարկե, վարկած է, բայց պատկերացրեք, որ իմ օրգանիզմում կա մի գեն, որի պրոդուկտը՝ տվյալ սպիտակուցը, նպաստում է, որ իմ ոսկորներում կալցիումի քանակը ավելի արագ սկսի կուտակվել: Պարզ է, որ երիտասարդ տարիքում դա ինձ մեծ առավելություն է տալիս, քանի որ եթե իմ ոսկորներում ավելի շատ կալցիում կա, ուրեմն ոսկորներս ավելի պինդ են, հետևաբար ավելի դժվար են կոտրվում, և ես առավելություն ունեմ: Բայց տարիքի հետ աստիճանաբար եթե կալցիումի քանակը գնալով շատանում է ոսկորներում, դա անպայման կհանգեցնի քարացման, և իմ հոդերի մեջ կսկսեն կուտակվել կալցիումի մեծ քանակներ, և կառաջանա օստրիոարտրիտ. հիվանդություն, որը շատ բնորոշ է ծեր մարդկանց:

Դիտեք նաև՝

Search