«Հույս ներշնչող» հաղորդակցության (hope-based communication) գաղափարը զարգացվել է «Ամնեսթի Ինթերնեշնլ»-ի աշխատակիցներից մեկի՝ հաղորդակցման փորձագետի կողմից, որը եկավ այն եզրահանգման, որ վախ ներշնչող կամ սենսացիաներ առաջացնող հաղորդակցման ձևն արդեն հնացել է կամ առնվազն ամեն տեղ չի արդյունավետորեն աշխատում։
«Հույս ներշնչող» հաղորդակցության շրջանակներում չեն օգտագործվում՝ «մի՛ արեք», «մի՛ ծխեք», «մի՛ ծեծեք» և այլ նմանատիպ արտահայտություններ, փոխարենը՝ ստեղծագործ բառերով, պատկերներով և սցենարներով ներկայացվում է, թե ինչ կլինի, եթե ինչ-որ մի բան այս կամ այն կերպ արվի, եթե մարդիկ ապրեն բարի և սիրով լի միջավայրում, դա ինչպես կազդի անհատի, միջավայրի և ապագա սերունդների վրա։
Այս համատեքստում կարևոր է սերունդ N-ի (Generation-Novel) գաղափարը․ նոր սերունդը ներառում է տարիքային տարբեր շերտեր ներկայացնող բազմաթիվ սերունդներ, որոնց համախմբում է այն, որ տեղեկատվության, ժամանցի, բուժօգնության, և առհասարակ՝ ընդհանուր կենսագործունեության առաջին աղբյուրը թվայնացված հաղորդակցությունն է։