Play Video
Առողջապահության համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը. Սամվել Գրիգորյան| #բունֆորմատ

Առողջությունը ֆիզիկական, հոգեկան և սոցիալական լիարժեք բարեկեցության վիճակն է, այլ ոչ թե պարզապես հիվանդության կամ ֆիզիկական թերությունների բացակայությունը (ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման): 2000թ.-ին նույն կազմակերպությունը սահմանել է առողջապահական համակարգ եզրույթը. առողջապահական համակարգը բոլոր այն գործողություններն են, որոնց առաջնային նպատակն է ապահովել, վերականգնել և խթանել առողջությունը հասարակության մեջ: Այս համակարգում բացի պացիենտներից, նրանց ընտանիքներից և համայնքներից, կարևոր դեր ունեն նաև առողջապահության նախարարությունները, առողջապահական կամ բժշկական ծառայություններ տրամադրող բոլոր անհատներն ու կազմակերպությունները, օրենսդրություն մշակողները և շատ այլ կազմակերպություններ ու անհատներ:

Հայաստանի Հանրապետությունը, լինելո հետխորհրդային ժառանգության կրող, ժառանգել է նաև Սեմաշկոյի մոդելի վրա ձևավորված առողջապահական համակարգը, որի հատկանշական կողմ այն է, որ ԽՍՀՄ-ն առաջին պետությունն էր, որ կարողացաված ապահովել համընդհանուր առողջապահական ծածկույթ: Սակայն այս համակարգն ուներ մի շարք թերություններ, քանի որ այն կենտրոնացված էր և հիմնված էր քանակական և կառուցվածքային ցուցանիշերի վրա: Այսինքն՝ շեշտը դրվում էր ապահովելու մեծ թվով բուժաշխատողներ և հիվանդանոցային մահճակալներ, իսկ բնակչության իրական կարիքները հաշվի չէին առնվում: Սա այս գործընթացը դարձնում էր թերի: ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ անցում կատարվեց սոցիալիստական կարգերից դեպի կապիտալիստական բարքեր, տեղի ունեցավ ապակենտրոնացում, որի դրական և բացասական կողմերը ակնհայտ են այսօր: Շատ դժվար է խոսել դրական փոփոխությունների մասին, այդ պատճառով կխոսեմ բացասական հետևանքրից:

1991թ.-ից ի վեր առողջապահական ծախսերը գնալով նվազում են: Որպես թերֆինանսավորման հետևանք՝ ՀՀ-ում քաղաքացու կողմից իր գրպանից կատարված վճարումները ընդհանուր առողջապահական ծախսերի 57.4% են կազմում (ըստ 2011թ. տվյալների), սակայն նույն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շեմ է սահմանում 20%-ը: Վերոնշյալ տխուր թվերն արդարացվում են Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներով: Նման թվերի առկայությունը և երկրի կառավարության կողմից նման վերաբերմունքը վկայում է, որ առողջությունը տվյալ երկրներում կառավարության համար առաջնահերություն կամ հանրային բարիք չի համարվում:

Զեկույցի գրավոր տարբերակն ամբողջությամբ կարող եք ներբեռնել այստեղ՝ ԲունTV_ՍամվելԳրիգորյան

Սույն նյութի հեղինակը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Երիտասարդ փորձագետների ծրագիր Հայաստան (YES Armenia) մասնակից է: Նյութի բովանդակությունը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես ԵՄ, Երիտասար փորձագետների ծրագիր Հայաստանի տեսակետ:

Դիտեք նաև՝

Search