Հարց կարող է առաջանալ, թե ինչու է պետությունը ֆինանսավորում քաղաքական կառույցներին: Զարգացած և զարգացող երկրների համար սա կարևոր է այն պատճառով, որ այս կերպ պետությունը առնվազն փորձում է խաղի հավասար կանոններ ապահովել քաղաքական բոլոր կուսակցությունների կամ դրանցից կարևորների համար: Կարող է զարմանալի թվալ, բայց նույն Գերմանիան բավականին մեծ բյուջե է հատկացնում քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման համար և նույնիսկ այն կուսակցությունների, որոնք չեն անցել խորհրդարան, բայց խորհրդարանական ընտրությունների ժամանակ որոշակի տոկոս են հավաքել, ինչը նշանակում է, որ բնակչության շրջանում նրա դավանած և առաջ բերած գաղափարներն ու ծրագերը որոշակի հատվածի մոտ հավանության են արժանանում և միգուցե խորհրդարանական ընտրությունների հաջորդ փուլում՝ ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում, այս կուսակցությունը կամ քաղաքական ուժը փորձի զարգացնել իր գաղափարները և հաջորդ ընտրություններին արդեն փորձի անցնել խորհրդարան: Սա անհրաժեշտ է քաղաքական դաշտում մրցակցություն ապահովելու համար: