Play Video
Հանրային կառավարման ոլորտի համապարփակ գնահատում. Աննա Ներսեսյանց| #բունֆորմատ

Հանրային կառավարման պատշաճ մակարդակին հասնելը ենթադրում է ոլորտի և քաղաքականության մշակման բազմաթիվ բարեփոխումներ: Երբ այդ բարեփոխումներն իրականացվում են իրարից մեկուսացված, աղճատված, կապ չունեցող հիմունքներով, քիչ է հավանականությունը, որ դրանք կբերեն արդյունավետ վերափոխման: Մենք կունենանք նոր ինստիտուտներ, որոնք ինչ-որ ձևով կիրականացնեն իրենց առջև դրված գործառույթները, կլուծեն ինչ-որ խնդիրներ, բայց նաև ընդհանուր համապարփակ ձևով չեն ինտեգրվի համակրագի մեջ:

Ինչպես ցանկացած բարեփոխման դեպքում, որպեսզի այն լինի արդյունավետ, մենք պետք է նախապես ֆիքսենք առկա իրավիճակը, գնահատենք ոլորտը և հասկանանք խնդիրները, բացերը, մարտահրավերները, գնահատման արդյունքում կարողանանք որոշակի լուծումներ և առաջարկություններ անել: Այս իրավիճակն ու խնդիրները լինում են բոլոր երկրներում և յուրաքանչյուր երկիր ինքն է իր համար որոշում լուծման ճանապարհները: Հայաստանի Հանրապետությունը նույնպես ունի այս խնդիրները լուծելու համար իր համար նախանշված ձև:

Մենք հանդիսանում ենք Եվրոպական հարևանության քաղաքականություն երկրներից մեկը, որը գործում է 2004թ.-ից և միտված է Եվրոպական Միության սահմաններին ամենամոտ կանգնած երկրներին օժանդակել բազմաթիվ հարցերում՝ այդ թվում նաև պատշաճ կառավարման հարցում: Սա իրականացվում է բազմաթիվ ինստիտուցիաների և կառույցների միջոցով: Այս կառույցներից մեկն է ՍԻԳՄԱ-ն, որը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և Եվրոհանձնաժողովի մասնագիտացված կառույցն է: Այս տարի՝ 2018-ին, ՍԻԳՄԱ-ի փորձագետները գալու են ՀՀ, աշխատելու են տեղացի փորձագետների հետ՝ հանրային կառավարման ոլորտի համապարփակ գնահատման հարցում:

Գոյություն ունեն գնահատման բազմաթիվ գործիքներ, սակայն այն գործիքները, որոնք կիրառում է ՍԻԳՄԱ-ն շատ ճկուն է և բաղկացած է Եվրոհանձնաժողովի կողմից սահմանված 6 ոլորտից:

Սույն նյութի հեղինակը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Երիտասարդ փորձագետների ծրագիր Հայաստան (YES Armenia) մասնակից է: Նյութի բովանդակությունը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես ԵՄ, Երիտասար փորձագետների ծրագիր Հայաստանի տեսակետ:

Դիտեք նաև՝

Search