Շատ ավելի հետաքրքիր են այս ամենի մերօրյա դրսևորումները: 30-ական թթ. մեր գործարարները սկսեցին մտածել մի կոնյակի արտադրության մասին, որի անունը պիտի լիներ «Նոյյան»ՙ՚ՙ՚ և դա Նոյի ըմպելիքն էր. դրանով հնարավոր էր նոր շուկաներ գրավել: Այսօրվա գինեգործությունը փորձում է այսօր էլ լայնորեն օգտագործել Հայաստանի դրախտային կերպարը: Այսօրվա գլոբալացման դարաշրջանում ազգային ինքնության խորհրդանշանը կարող է շատ ավելին անել, կարող է շատ ավելի համախմբող գործառույթ ունենալ, քան իրական պատկերացվող համալիրները:
Եթե մենք այսօր խոսում ենք աշխարհով մեկ սփռված հայության մասին և փորձում ենք ինչ-որ ընդհանրություններով այդ կերպարն ամբողջացնել, այդ գործընթացում այսօր էլ էական նշանակություն ունեն ազգային ինքնության խորհրդանշանները: