Play Video

Քարտեզագրությունը մեր Երկիր մոլորակի ամփոփ արտացոլումն է որևէ կրիչի վրա: Դեռևս վաղ միջնադարում գոյություն ուներ լանդշաֆտային քարտեզագրությունը, երբ ոչ միայն գծագրապես էր քարտեզագրվում տարածաշրջանը, այլ նաև պատկերվում էր, նկարվում: Օր.՝ քաղաքի վրա նկարվում էին տարբեր աշտարակներ, եկեղեցիներ, տաճարներ, բերդեր, իսկ երկրում՝ անտառներ, լեռներ: Ժամանակի ընթացքում այս ամենը զարգացման գործընթացը ապրելիս ի վերջո դարձավ պայմանանշան, ինչն էլ քարտեզագրության գործիքն է:

Աշխարհում առաջին աշխարհագրագետն է համարվում Հին Հունաստանի գիտնական Էրատոսֆենը, որը առաջ է քաշել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են աշխարհագրական լայնքն ու աշխարհագրական երկայնքը՝ կոորդինատները, որով տեղայնացվում է աշխարհի երեսին գտնվող յուրաքանչյուր կետ իր ճիշտ տեղում: Քարտեզագրության պատմության մեջ հետաքրքիր են տիեզերական գիտությանը վերաբերող փաստերը: Միջին դարերում և նոր ժամանակներում տիեզերագիտություն նշանակում էր ոչ միայն աստղագիտություն, այլ առհասարակ կոսմոգոնիա՝ աշխարհագրություն, երկրագրություն, աստղագիտություն: Առաջին տիեզերագետներից մեկն էր Հին Հայաստանի գիտնականներից Անանիա Շիրակացին, որին է վերագրվում հայոց աշխարհացույցի ստեղծումը 7-րդ դարում: Վեճեր կան, իհարկե, որ դա պատկանում է Խորենացուն (5-րդ դար) կամ անանուն որևէ մի հեղինակի կամ մի քանի հեղինակների:

Դիտեք նաև՝

Search