Play Video
Քվանտային գաղտնագրում և տելեպորտացիա. Անահիտ Գոգյան

Կրիպտոգրաֆիան ինֆորմացիայի տեղափոխումն է մի կետից մյուս կետն այնպես, որ այդ ինֆորմացիան կարողանա կարդալ միայն այն մարդը, որին հասցեագրված է: Ֆիզիկոսները, հատկապես քվանտային ֆիզիկայով զբաղվողները A և B կետերը սիրում են անվանել Ալիս և Բոբ: Եթե Ալիսն ուզում է Բոբին ուղարկել ինչ-որ ինֆորմացիա, Ալիսն ինչ-որ բանալու միջոցով գաղտանագրում է տվյալ ինֆորմացիան, ուղարկում է Բոբին: Բոբը, ունենալով բանալի, կարողանում է վերարտադրել ինֆորմացիան, այսինքն կարդալ Ալիսի ուղարկած ինֆորմացիան: Սա սովորական դասական ճանապարհն է: Այստեղ խնդիր է առաջանում, թե ինչպես է կարող Ալիսը Բոբին ուղարկել բանալի, որով Բոբը կկարողանա կարդալ այդ ինֆորմացիան: Դասական կրիպտոգրաֆիայի երկրորդ փուլը կոչվում է public-key cryptography (բաց բանալու ծածկագրություն), որով բոլորը գիտեն, թե Ալիսն ինչ բանալիով է իր ինֆորմացիան գաղտնագրում, այնուհետև բոլորը կարող են Ալիսի ուղարկած ինֆորմացիան կարդալ, բայց միայն Բոբն ունի այնպիսի բանալի, որով կկարողանա վերարտադրել այդ ինֆորմացիան…

Դիտեք նաև՝

Search