Play Video

Իջևանից հյուսիս-աևմուտք` Ենոքավան և Գետահովիտ գյուղերի միջև, Աղստևի վտակ հանդիսացող Խաչաղբյուր գետի կիրճում տեղակայված Գետահովիտ-2 քարայրը Հայաստանի կարևորագույն հնագիտական հուշարձանների շարքում է. դրա շնորհիվ հնարավոր է մի շարք լուրջ գիտական հարցեր լուծել կամ դրանց շուրջ կարևոր տեղեկատվություն կուտակել:

Քարայրը միևնույն դարավանդին գտնվող Գետահովիտ-1 քարայրի հետ մեկտեղ հնագիտական հետազոտությունների կիզակետում է հայտնվել 2010 թվականին, երբ հայ-ֆրանսիական համատեղ ծրագրի շրջանակներում այնտեղ տեղազննություններ էին կատարվում: ՀՀ տարածքում հնագիտական ուսումնասիրությունների կարևորագույն մաս են կազմում համատեղ գիտահետազոտական աշխատանքները, և առավելապես վաղագույն շրջանի մշակույթների ուսումնասիրման հարցում կարևորվում է այլ մասնագետների մասնակցությունը արշավախմբերին:

Այդպիսի մի համատեղ գործունեության ժամանակ որոշվեց, որ պետք է ուսումնասիրել Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածը, մասնավորապես` կավճային հասակի կրաքարային գոյացություններում եղած քարայրների, քարայրային ծածկերի, նաև գետերի դարավանդների վրա տեղակայված` վաղագույն մարդու բնակատեղիների հետքերը: Նման համագործակցության արդյունքում էլ հայտնաբերվեց Գետահովիտ-2 քարայրը:

Դիտեք նաև՝

Search