Մեր իրականության մեջ կա մի օրինաչափություն, համաձայն որի՝ առաջին սերունդը լռում է, չի կարողանում իր տրավման արտահայտել, որովհետև դա այնքան լայնամասշտաբ է՝ դուրս մարդկային ամենօրյա կյանքի փորձառություններից, սպասելիքներից, որ մարդը նույնիսկ խոսել չի կարողանում: Սա կարող ենք համեմատել անհատական բնույթի տրավմայի հետ, երբ ընտանիքում ինչ-որ մի դժբախտություն է պատահում, սկզբնական փուլում դժվար է այդ մասին խոսելն անգամ: Երբ այդ սերունդը լռում է, սա ամենևին չի նշանակում, որ նա ոչինչ չի փոխանցում հաջորդ սերնդին: Մենք կարող ենք փոխանցել որոշակի տրադիցիաներ հաջորդ սերնդին կամ օր.՝ ազգային որոշակի նորմեր, մշակութային էլեմենտներ, այդ թվում և անցանկալի բովանդակություններ և լռություն: Այստեղ ծագում է մի խնդիր. արդյոք այն մարդիկ, որոնք որևէ կերպ առնչություն չունեն ցեղասպանության հետ, նախնիները կապված չեն եղել Արևմտյան Հայաստանին, նրանք նույնպե՞ս ենթարկվում են հոգեբանական տրավմայի, թե՞՝ ոչ…