Play Video
Նախաձեռնությունից՝ կազմակերպություն | Նենսի Մկրտչյան

Նախաձեռնությունից կազմակերպության վերափոխումը շատ կարևոր քայլ է հասարակական գործունեություն ծավալող մարդկանց, հատկապես՝ երիտասարդների համար։ Դա օգնում է գիտակցել, որ կազմակերպության հիմնումն ընդամենը մեկ թղթի ձեռք բերմամբ չի սահմանափակվում, այն մեծ պատասխանատվության ստանձնում է։

Շատ գովելի է, որ Հայաստանում կան բազմաթիվ համայնքային, մարզային կազմակերպություններ, որոնք հիմնվել են երիտասարդների կողմից։ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս նույնիսկ 14-15 տարեկանում կազմակերպություն հիմնել՝ բավականին հեշտացված ընթացակարգով՝ ի տարբերություն Եվրոպայի, որտեղ օրեսնդրական բարդությունների պատճառով երիտասարդները հաճախ նախընտրում են ոչ ֆորմալ խմբերի շրջանականերում իրենց նախաձեռնություններն իրականացնել։

Նախաձեռնությունից-կազմակերպություն անցումային փուլում պետք է՝

  • Համոզվել, որ կարող եք և ցանկանում եք ստանձնել կազմակերպության ղեկավարի դերը;
  • Լավ թիմ հավաքել;
  • Հստակ պատկերացնել կազմակերպության ռազմավարական նպատակները;
  • Շատ ուշադիր լինել ժամկետներին։

Դիտեք նաև՝

Search