Պետության դերը շուկայական տնտեսությունում պետք է սահմանափակված լինի այն դեպքերով, երբ շուկան չի կարող լուծել իր խնդիրները: Խոսքը հիմնականում չորս դեպքերի մասին է՝ հանրային ապրանք, որոշակի տնտեսական գործունեության բացասական հետևանքներ, ինֆորմացիայի ասիմետրիա, սեփականության իրավունք:
ՀՀ-ում պետական կառավարման համակարգը երբևէ չի գնահատել իր ներգրավվածության չափն այս հարցերում, ինչի հետևանքով և տարբեր խնդիրներ են առաջացել մի շարք ոլորտներում:
***
Ազատ շուկայական տնտեսության և սոցիալական կոմպոնտենտով ազատ տնտեսական հարաբերությունների մասին խոսելիս պետք է հասկանալ՝ ինչ պետք է անի պետական կառավարման մեքենան և ինչ մասերով ներգրավվի գործընթացի մեջ:
Հասարակությունը երջանիկ դարձնելու համար պահանջվում է լավ կրթական, առողջապահական համակարգ և սոցիալական ծառայություններ. այս ամենը ստեղծագործելու, արժեքներ ստեղծելու նախապայմաններ են:
Հայաստանում չկա լավ կրթական, առողջապահական համակարգ և լավ սոցիալական ծառայություններ, ինչը և արտագաղթի պատճառ է դարձել:
***
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը չի համապատասխանում ժամանակի կարիքներին: Պետական ռեսուրսները ճիշտ չեն ծախսվում. այժմ գոյություն ունեն ավելի կարևոր խնդիրներ, որոնց վրա և պետք է ծախսել այդ ռեսուրսները:
Նոր իշխանությունները և պետական կառավարումը հաջողությունների հասնելու և ժողովրդին ծառայելու համար պետք է գիտակցեն ազատ շուկայական տնտեսության պայմաններում իր դերը, խնդիրներն ու կարողությունները: